Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հայկական կողմից միակողմանի զիջումների մասին պնդումները մտացածին են: Newsarmenia.ru-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

Նրա՝ կարծիքով հայկական որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները մտացածին են, որոնք «կոչված են աղավաղելու բանակցային գործընթացի ընթացքը»:

Հայկական կողմի վրա բանեցվող ճնշումների մասին ենթադրություններն էլ տարածվում են տարբեր կողմերից, պայմանավորված են հակամարտության կարգավորման օբյեկտիվ բարդությամբ:

Ռուսաստանցի փորձագետը նկատում է նաև, որ Մադրիդյան սկզբունքները հնարավոր է քննարկել և շտկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել