Tert.am-ը գրում է.

Ինչպես և նշվում է, սահմանադրական փոփոխությունների որևէ դրույթ դոգմա չէ և ենթակա է քաղաքական ուժերի հետ քննարկման: Այս մասին այսօր Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։

«Պատրաստ ենք  ցանկացած դրույթի վերաբերյալ քննարկման, պայմանով, որ այն պետք է  լինի փաստարկված: Այսինքն` պետք է ներկայացվեն թե՛ փաստարկներ, թե՛ հակափաստարկներ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը  հրապարակված նախագծի վերաբերյալ ստացել է առաջարկություններ տարբեր  քաղաքական ուժերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել