Մեկ տարի առաջ այս օրերին խիստ լարված էր իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում: Ամեն օր մենք տեղեկանում էինք ադրբեջանական հերթական դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, և ի պատիվ մեր զինվորների ու սպաների՝ ոչ մի թիզ հող թշնամուն չանցավ և, տալով շուրջ 60 զոհ, Ադրբեջանը հասկացավ, որ ունակ չէ ռազմական խնդիր լուծել: Հատկանշականն այն է, որ այդ օրերին բոլորս համախմբված էինք, ու Սոչի քաղաքում կայացած Սերժ Սարգսյան-Հեյդար Ալիև հանդիպման ժամանակ մեր նախագահի դիրքերը շատ ամուր էին, քանզի մերոնք ոչ միայն շոշափելի կորուստներ էին պատճառել թշնամու էլիտար ու «անպարտելի» համարվող ստորաբաժանումերին, այլև աննկարագրելի միասնականություն էր տիրում հայության շրջանում: Հատկանշական է, որ այդ օրերին Արցախի տարբեր հատվածներում կարելի էր տեսնել ոչ միայն Հայաստանում և Արցախում բնակվող կամավորականների, այլև Սփյուռքից եկած մեր բազմաթիվ հայորդիների, ովքեր սպասում էին հրամանի հերթական անգամ ծնկի բերելու համար հակառակորդին: Այս օրերն իսկապես հիշարժան էին, չգիտեմ՝ ինչու հիշեցի դրանք, ու կարծես թե Ալիևի ոստիկան պաշտպանության նախարարը դեռևս չի հասկացել, որ Արցախին հաղթելն անհնար է, ու նորից սկսել են ակտիվանալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել