Tert.am-ը գրում է.

Թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ առաջին անգամ թուրքական բանակը զինված պայքարի մեջ է մտել «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

Դա տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանին այն բանից հետո, երբ իսլամիստները ավելի վաղ Քիլիս նահանգում թուրք զինվորի են սպանել սահմանի մյուս կողմից արձակված կրակահերթով:

Ըստ CNNTürk-ի` Սիրիայի այն հատվածից, որը վերահսկում են իսլամիստները ավելի ինտենսիվ կրակ
են բացել զինվորի սպանելուց հետո, ինչին ի պատասխան թուրքական կողմը օդ է հանել F-16 ռմբակոծիչ, գործի դրել հրետանի: Այս կերպ գնդակոծվել են ԻՊ-ի դիրքերը: Թուրքական կողմից կա 2
վիրավոր: ԻՊ-ի կողմից` մեկ սպանված:


Թուրքական հեռարձակողները առաջարկում են ուղիղ միացմամբ հետևել սահմանային բախմանը` հղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել