Տարին երկու անգամ Սևիլիայում անց է կացվում ֆլամենկոյի ֆեստիվալը, որը տևում է գրեթե մեկ ամիս:
Ֆլամենկոն ազգային երաժշտական, պարային ֆեստիվալ է, որն ունի տարբեր տարատեսակներ: Սովորաբար ֆլամենկոյի երգերն ու պարերն ուղղորդվում են կիթառի և կաստանետների երաժշտությամբ: Ունի երեք բաղկացուցիչ մաս՝ տոկե (երաժշտական ուղեկցություն), կանտե (երգ), բայլե (պար): Համապատասխանաբար, կատարողներն անվանվում են տոկաոր, կանտաոր և բայլաոր: 
Ֆլամենկոյի հայրենիքը համարվում է Իսպանիան, և ամեն տարի Սևիլիան լցվում է ֆլամենկոյի սիրահարներով, որոնք ժամանում են աշխարհի տարբեր ծայրամասերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել