Tert.am-ը գրում է.

Հայկական Զինված ուժերը շատ լավ գիտի, ուսումնասիրել է  ինչպես ադրբեջանական բանակի ողջ համակարգը, այնպես էլ առանձին զորամիավորումները, հետևաբար, այդ բանակի ուժեղ և թույլ կողմերը:

Tert.am-ի հետ զրույցում ասաց  Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով  ադրբեջանական ՊՆ-ի  հայտարարությունը,  թե Հայաստանն անհանգստացած է Նախիջևանի , մասնավորապես,  Ալիևի հրամանով Նախիջևանում «առանձին բանակի ստեղծմամբ»:

««Անհանգստանալ»  բառը  մի փոքր չափազանցված է և ոչ մասնագիտական: Ադրբեջանական բանակի ցանկացած ստորաբաժանում էլ մեզ համար որոշակի անհանգստություն է ներկայացնում,  ուսումնասիրել ենք  ինչպես ադրբեջանական բանակի ողջ համակարգը, այնպես էլ առանձին զորամիավորումները, հետևաբար, լավ գիտենք նրանց պոտենցիալը, ինչն էլ ապացուցվել է ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններով, այլ մարտական գործողությունների անցյալով ու ներկայով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ  Trend.az-ը՝ անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցերին սահմանագիծ, այդ թվում՝ Նախիջևանի մոտակայքում գտնվող զորամասեր, մեջբերել էր ադրբեջանական ՊՆ-ի  մեկնաբանությանը, «թե այս ամենը վկայում է, որ  թշնամին անհանգիստ է»:

Նախիջևանի բանակը, ըստ ռազմական փորձագետների, արդեն երկրորդ տարին է գործում, և հայկական Զինված ուժերն էլ, թեև պաշտոնապես չի հայտարարվում, ևս կառուցվածքային առումով բաղկացած է բանակից և 5 կորպուսից:

Ինչ վերաբերում է այդ հոխորտանքներին, ապա   Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «20 տարի է` նույն խոսքերն ենք լսում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել