Ժամանակ առ ժամանակ տարբեր տեսչական մարմինների կողմից տեղի են ունենում տարատեսակ ստուգումներ: Բնականաբար, ստուգումների նպատակն է զգաստության մեջ պահել տնտեսվարողներին և թույլ չտալ դուրս գալ օրինական դաշտից:

Այնուամենայնիվ, հաճախակի ստուգումները կարող են բացասական հետևանքների հանգեցնել: Նման հաճախակի ստուգումների հետևանքով նվազում է տնտեսվարողի աշխատաժամանակը, ինչպես նաև առաջանում է ճնշվածության սինդրոմ:

Նման խնդիրներից խուսափելու համար գործադիր մարմինը որոշում կայացրեց վեց ամսով հետաձգել տեսչական ստուգումները: Այս որոշումը նպատակ ունի ստեղծված տնտեսական իրավիճակում ազատել գործարարներին լրացուցիչ լարվածությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել