Tert.am-ը գրում է.

Քենիա և Եթովպիա կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կմասնակցի գործարարական ֆորումի, ինչպես նաև, հնարավոր է, հանդիպի իր բարեկամների հետ, հայտնել է երկրի ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը:

«Նախագահի այցը անհատի կամ նույնիսկ ԱՄՆ սենատորի այց չէ: Կան սահմանափակումներ միայն ժամանակի և լոգիստիկայի առումով, սակայն ես վստահ եմ, որ նա սպասում է այդ ուղևորությանը և որոշ ժամանակ իր բարեկամների հետ անցկացնելու հնարավորությանը»,- ասել է Ռայսը:

Ինչպես փոխանցում է Комсомольская правда-ն՝ նախագահի խորհրդականը հայտնել է, որ դա Օբամայի 4-րդ այցն է Աֆրիկա: Նման քանակությամբ այցեր նախորդ նախագահներից ոչ ոք չի իրականացրել: Առաջին անգամ գործող ամերիկացի նախագահը կայցելի նաև Քենիա և Եթովպիա և ելույթով կդիմի Աֆրիկյան միությանը:

Օբաման ծնվել է ԱՄՆ-ում, սակայն Քենիան նրա հայրիկի պատմական հայրենիքն է: Նախագահը չի պատրաստվում այցելել ընտանեկան նստավայր, այլ նախատեսում է հանդիպել բարեկամների հետ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել