Ադրբեջանն ինտենսիվ նախապատրաստվում էր Եվրոպական խաղերին, միլիոնավոր դոլարներ էր ծախսվել բացման արարողության վրա, բայց դեռ բացման արարողությունից օրեր առաջ սկսվեցին սկանդալները: Նախ խաղերը լուսաբանելու համար Բաքու ժամանած միջազգային լրագրողները հանդիպեցին մի շարք խոչնդոտների, որը լայն արձագանք ստացավ մամուլում: Դեռ այդ ալիքը չէր մարել, մամուլում հայտնվեցին լուսանկարներ և մի շարք քննարկումներ, որտեղ պարզ երևում էր, որ բացման ժամանակ Ալիևն օգտագործել է հարևան երկրների մշակույթը, ներկայացնելով որպես իրենցը, որտեղ գերակշռում էր հայկական տարր՝ դուդուկ, հայկական գորգ, հայկական դրոշի գույներ և այլն:

Խաղերի ամենաողբերգական դեպքերից մեկն էլ ավստրիացի սինխրոն լողի մարզուհիների վրաերթի պահն էր: Սկզբում ադրբեջանական կողմը ստահոդ պատմություն հորինեց, թե վթար է տեղի ունեցել, բայց ժամեր անց մամուլում հայտնվեցին կադրեր, որտեղ երևում է թե ինչպես է ավտոբուսի վարորդը վրաերթ կատարում:

Տանուլ տրված PR ակցիան, իհարկե, չէր կարող անհետևանք մնալ: Ալիևն ինչպես միշտ այդ ամենի մեղավորությունը բարդեց Հայաստանի վրա, իր հին երգերը երգեց, թե Հայաստանը պատմական Ադրբեջան է, Երևանն իրենց հին քաղաքն է, բայց Երևանը մեծ է նույնիսկ Կոկա-կոլայից, իսկ Կոկա-կոլան էլ իր հերթին մեծ է Ադրբեջանից:

Ամենաթողության ֆոնին, երբ սադրանքները և մարդկային զոհերը ներվում են Ադրբեջանին, երբ հալածանքը ռադիոկայանի նկատմամբ անպատիժ է մնում, երբ Արցախն անվանում են օկուպացված տարածք: Ադրբեջանն իր հարցերն է լուծում սահմանային լարվածությամբ, իր իսկ ժողովրդի աչքերին թոզ փչելով, իսկ միջազգային կառույցների աչքերին՝ նավթադոլարներ:

Անցած տարի օգոստոսյան դեպքերից հետո Ալիևը նախագահների հանդիպմանը ներկայացավ որպես պարտվող կողմ և հանդիպումից հետո էլ ավելի խորը դեպրեսիայի մեջ ընկավ: Հիմա խոսվում է նախագահների ապագա հանդիպման մասին, և Ալիևը կրկին ակտիվացել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կոպիտ մեթոդներով զսպեն այդ մարդու ամբիցիաները: Եվրոպական չստացված խաղերից հետո Ալիևը չի ցանկանում ևս մեկ անգամ պարտվել նախագահների հանդիպումից առաջ և հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել