Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը:

Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը:

Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել՝ չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել:

Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը:

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:

«Բռունցքի իրավունքն» նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը:

Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի:

Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա:

Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը:

Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը:

Խիղճը օրենքների օրենքն է:

Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել