Tert.am–ը գրում է.

Russia Today-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում երկու` իրար գրկած շների լուսանկարը փրկել է նրանց կյանքը:

Ըստ աղբյուրի` ամերիկյան  ապաստարաններից մեկում պահվող շները ենթակա են եղել «էվթանազիայի»:

Այն բանից ժամեր առաջ, երբ շները պետք է սպանվեին, համացանցում են հայտնվել ճաղերի հետևում իրար գրկած իրենց մահվանը սպասող կենդանիների լուսանկարները: Լուսանկարի տարածումից 2 ժամ 6 րոպե անց Angels Among Us Pet Rescue կենդանասերների ընկերակցությունից փրկության են եկել դժբախտ շներին:

Այժմ Կալա և Կիրա անունով շները փրկված են: Այդ գործին օգնել են մարդկանց նվիրատվությունները նման հարցերով զբաղվող ակտիվիստներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել