Անիմաստ է քննադատել Եկեղեցու կառուցումը հենց բացման օրը, եթե բան կար ասելու, պետք էր ասել այն ժամանակ, երբ մարդիկ պատրաստվում էին կառուցել այն: Տա Աստված, որ Նոր Հաճնի նորակառույց եկեղեցին սկիզբ դառնա այդ քաղաքի հաջողությունների համար, բացվեն աշխատատեղեր, ու արտագաղթ չլինի: Իսկ ընդհանրապես եկեղեցաշինություն հետ կապված ես ունեմ իմ համեստ կարծիքը, այն է՝ պետք է նախ պահպանենք ու զորացնենք մեր հին Եկեղեցիները, ապա տնտեսապես հզորանանք ու նոր, որեպես զարգացման նոր փուլի սկիզբ, տվյալ տարածքում Եկեղեցի հիմնենք: Ամեն դեպքում մեծահարուստների իրավունքն է, թե ինչպես տնօրինել իրենց գումարները այս հարցի մեջ ես չեմ խորանում, բայց որպես ՀՀ քաղաքացի, շատ կուզենայի, որ հաճախ ականատես լինեի նոր աշխատատեղերի բացմանը: Աստված օգնական մեզ բոլորիս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել