Tert.am-ը գրում է.

Նոր Հաճընում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաև գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցանկացած եկեղեցու բացում դրական է գնահատում, բայց միաժամանակ գտնում է, որ պետք է նաև վերանորոգել ու վերականգնել դարեր առաջ կառուցված  եկեղեցիները:

Հարցին, թե նպատակահարմար չէ ներդրումներն ուղղել տնտեսության մեջ, գործարարը նշեց, որ  ցանկացած մարդու ցանկություն է: «Շուկայական հարաբերությունների դեպքում մարդիկ իրենք են որոշում, որտեղ ուղղել իրենց գումարները»,- ասաց նա:

«Եթե դարեր հետ նայենք, մեր տնտեսությունն այդքան էլ հզոր չի եղել, բայց եկեղեցիներ կառուցվել են, միգուցե դա հայկական մտածելակերպ է, միգուցե մի այլ տարածաշրջանում ենք ապրում, որտեղ պետք է եկեղեցաշինությունը մեր ապագան ապահովի»,- ասաց նա:

Իսկ թե մտադրություն չունի մեկն էլ ինքը կառուցի՝ նշեց, որ կարծում է ՀՀ-ում կլինեն մարդիկ, որոնք առաջին հերթին եկեղեցիներ կկառուցեն, կլինեն մարդիկ, որոնք կուզենան տնտեսության մեջ առաջնահերթ ներդրումներ անել: «Ես կնախընտրեմ տնտեսության մեջ ներդրում անել»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել