Tert.am-ը գրում է.

Աստղագետները պատրաստվում են նոր հայտարարություն անելուն  Երկրին շատ նման մոլորակ հայտնաբերելու մասին, որը հայտնաբերվել  է մեկ այլ աստղի շուրջ պտտվելիս:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ՆԱՍԱՆ-ն հինգշաբթի մամլո ասուլիս է անցկացնելու` ներկայացնելու մեր արեգակնային համակարգից դուրս այլ մոլորակներ փնտրող Kepler  աստղադիտակի   նորագույն հայտնագործությունները:

Աստղադիտակը ավելի քան 1000, այսպես կոչված, էկզոմոլորակներ է հայտնաբերել 2009-ին տիեզերք ուղարկվելուց հետո:  ՆԱՍԱ-ի հաղորդմամբ` մամլո ասուլիսում կարող է նոր մոլորակի մասին հայտարարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել