Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը կներգրավի Ինտերպոլին` ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի դեմ քրգործով, որը այսօր հարուցվել էր նրա դեմ` Արցախ տեղափոխվելու բերումով:

«Կորեսպոնդենտի» փոխանցմամբ` Ինտերպոլին դիմելու տեղեկությունը հաստատել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլուն:

Վերջինս ասել է նաև, թե Բաքուն կդիմի բոլոր հնարավոր միջոցներին` ռուսաստանցի գործարարին պատասխանատվության ենթարկելու համար:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը այն երկրների շարքում է, որոնք ընդունում են Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: Իսկ Ստերլիգովը այժմ մեղադրվում է «Ադրբեջանի սահմանը խախտելու» համար:

Հուլիսի 10-ին հայտնի էր դարձել, որ մեծահարուստ գործարարը ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Արցախ, այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանը քրգործ է հարուցել նրա դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել