Tert.am-ը գրում է.

Երկու օրվա ընթացքում հայտնի կլինի, թե ՀՀ կառավարությունն ինչ միջոցներով է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի սակագինը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Կարծում եմ՝ այսօր կամ վաղը հայտնի կդառնա»,- ասաց նախարարը։

Լրագրողների հարցին, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ ՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագինը փոխհատուցելու է «Որոտան»-ի վաճառքից ստացված միջոցներով, նախարարը պատասխանեց, որ քննարկվում է նաև այդ տարբերակը:

Անդրադառնալով ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտին, Երվանդ Զախարյանն ասաց,  որ հայկական և ռուսական կողմերը մոտակա 2-3 օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացնեն, թե ի՞նչ պայմաններով, ի՞նչ տեխնիկական խնդիրներով պետք է աուդիտ իրականացվի ՀԷՑ-ում:

«Այժմ ճշտվում է տեխնիկական առաջադրանքը, թե ինչ խնդիրներ կդրվեն աուդիտի առջև՝ սակագնի հիմնավորվածությունը, և եթե սակագները չբարձրացվեն, ընդհանուր էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը: Բացի այդ, ընդհանուր ֆինանսական հարցերով աուդիտ կիրականացվի նաև ՀԷՑ-ում: Այս հարցերն են ընդգրկվելու ընդհանուր տեխնիկական առաջադրանքի մեջ»,- տեղեկացրեց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել