Վերջերս ադրբեջանական կողմն իրեն թույլ է տալիս խոշոր տրամաչափով զենքեր կիրառել սահմանային գոտում: Այս ամենի պատճառ է հանդիսացել ամենաթողությունը:

Ադրբեջանն ուղղաթիռ խոցեց: Միջազգային կառույցները ձայն չհանեցին, այլ նետրալ ինչ-որ բաներ ասացին: ԵԱՀԿ Մինսկի ԱՄՆ ներկայացուցիչն Արցախն օկուպացված տարածք է անվանում, այն ժամանակ, երբ ադրբեջանական սադրանքն օրեցօր մեծանում է:

Յուրաքանչյուրն էլ որ անպատժելիության զգացողություն ունենա, պարզ է, որ օրեցօր ավելիին կձգտի և իրեն ավելի լկտի կպահի: Ահա Ադրբեջանն էլ է այդպես: Ներսում փակում է և սահմանափակում է միջազգային կառույցների գործունեությունը, բան ասող չկա: Դրսում կրակում է՝ ինչից ուզում է, կրկին բան ասող չկա:

Եվրոպան կարող է պատրաստ լինել էլ ավելի մեծ գործողությունների՝ արդեն ուղղված իրենց դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել