Բլոգը (անգլերենից web log- իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր) վեբ կայք է, որի հիմնական պարունակությունը պարբերաբար ավելացվող գրառումները, պատկերները կամ մուլտիմեդիան է: Բլոգներին հատուկ են ժամանակային նշանակության կարճ գրառումները: Բլոգեր են անվանում բլոգ վարող մարդկանց: Ցանցի բոլոր բլոգների համալիրը ընդունված է անվանել բլոգոսֆերա: Բլոգի տարբերությունը ավանդական օրագրից դրա միջավայրն է, այսինքն՝ «ցանցայնությունը». բլոգները սովարաբար հանրային են կամ մատչելի են գոնե որոշակի քանակությամբ ինտերնետային  օգտագործողներին (user): Սա է օրագրային եւ բլոգային գրառումների տարբերությունը: Բոլգերը սովորաբար ենթադրում են կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգի գրառման մեկնաբանույթուններում կամ իրենց բլոգներում): Բլոգին հատուկ է այցելուների արձագանքները` մեկնաբանությունները. այն բլոգը դարձնում է ցանցային շփման միջավայր, որը մի շարք առավելություններ ունի էլ. փոստի, նորությունների խմբերի, վեբ-ֆորումների եւ չեթերի նկատմամբ: 

«Բլոգ» բառը հայտնվել է 1997 թվականի դեկտեմբերի 17-ին. Ջորջ Բերգերը որպես այլընտրանք «ինտերնետային օրագրին» օգտագործեց բլոգ կարճ բառը (logging the web՝ «իրադարձությունները գրառել ցանցում»): Սակայն «weblog» հասկացությունը ընդամենը 1 տարի գործածվեց. 1999 թվականի ապրիլին «weblog» ստեղծողը ձեւափոխեց  բառը եւ ստացավ հետաքրքիր արտահայտություն` «we blog» (մենք բլոգ ենք վարում): Այսպես բլոգը դարձավ ինտերնետային օրագրի հիմնական սահմանումը:

Սակայն առաջին բլոգը ավելի շուտ է հայտնվել, քան հենց դրա տերմինը: 1994 թվականին Ինտերնետում ծնվում է Ջասթին Հոլլի առաջին օրագիրը: Քիչ ուշ ծնվում է Scripting News-ը, որի հայր են համարում Դեյվ Վայներին. նա փոքրաթիվ ինտերնետ-լսարանից շատ արագ երկրպագուներ գտավ, այդ պատճառով որոշ հետազոտողներ նրան «Ցանցի պատմության մեջ առաջին բլոգ» են անվանում: Ոմանք ընդհանրապես առաջնության արմավենին տալիս են Թիմ Բեռներս-Լիին, որը համարյա 1992 թվականից իր էջում նորություններ էր հրատարակում:

Այնուհետեւ բլոգների պատմությունն ընդհատվում է մինչեւ 1999 թվականի օգոստոսը, երբ Pyra Labs ընկերութունը ստեղծում է «Blogger» պորտալը, որը թույլ է տալիս արագ, հեշտ եւ անվճար անձնական բլոգ ստեղծել: Հետագայում «Blogger»-ը գնվեց Google ընկերության կողմից:

1999 թվականին մեկնարկում է լեգենդար LiveJournal.com-ը, որն այսօր ավելի քան 10 միլիոն օգտագործող ունի:

Ժամանակի ընթացքում իրական կյանքն ավելի է ներխուժում բլոգ-տիրույթ: 2000 թվականի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները թեժ շրջանում բացվում է TalkingPointsMemo բլոգը, որի օգտագործողները քննարկում են Ֆլորիդա նահանգում ձայների հաշվարկը: 2003 թվականին նախագահի թեկնածու Հորվարդ Դին ստեղծում է իր սեփական բլոգը՝ Call To Action:

Անմեղ զվարճանքից բլոգները նպատակասլաց վերափոխվեցին սկզբում զանգվածային լրատավամիջոցների նոր տիպի, հետո քաղաքական գործոնի, իսկ քիչ ավելի ուշ՝ մարքեթինգի եւ փիառի (PR) նոր գործիքի:

2000 թվականի նոյեմբերը համարվում է բլոգների քաղաքականացման սկիզբը: Անկախ ժուռնալիստ Ջոշ Մարշալը ստեղծեց TalkingPointsMemo բլոգը, որտեղ քննարկում էին «ֆոլորիդական ճգնաժամը»՝ Ֆլորիդա նահանգում ԱՄՆ նախագահի թեկնածուներին տրվաձ ձայների հաշվարկի արդյունքները: 2001 թվականի սեպտեմբերին բլոգերներն առաջին անգամ դարձան տեղեկատվության աղբյուր խոշոր ԶԼՄ-ների համար: Ինտերնետային օրագրերի Նյու Յորքյան հեղինակները 2001 թվականի սեպտեմբերի 11-ի տեռակտի մասին ռեպորտաժներ էին վարում դեպքի վայրից. նրանք հրատարակում էին լուսանկարներ, նկարագրում էին պատմությունները, լուրերը, դեպքերը, որոնց ականատեսն էին դարձել եւ այլն: Որոշ հետազոտողներ այժմ գտնում են, որ սեպտեմեբրի 11-ը դարձավ քաղաքական բլոգների ստեղծման ամսաթիվը. այս դեպքերից հետո ինտերնետային օրագրերի հեղինակների հաղորդագրություններին սկսեցին լուրջ վերաբերվել:

Ամերիկյան մի շարք համալսարանների ժուռնալիստիկայի ֆակուլտետներում սկսեցին ուսումնասիրել բլոգների ֆենոմենը:

Բլոգների առաջին պատերազմը սկսվեց իրաքյան պատերազմի ժամանակ: Իրաք ներխուժելուց հետո շատ ամերիկացի զինծառայողներ ստեղծեցին իրենց օրագրերը, որոնցում նկարագրում էին ռազմական գործողությունները: Նույնպիսի բլոգներ ստեղծեցին  նաեւ իրաքցիները:  Ռազմական բլոգները բավական հանրաճանաչ  դարձան այն մարդկանց շրջանում, ովքեր հետաքրքրված  էին ռազմական գործողությունների ընթացքով:

2003 թվականի անգլերեն լեզվի Օքսֆորդյան բառարանը առաջին անգամ ներառեց weblog, webloging (բլոգ ստեղծելու պրոցես), weblogger (մարդ, որը ստեղծում է բլոգ) բառերը:

2004 թվականին բլոգներով սկեցին զբաղվել նաեւ մեդիա ընկերությունները: Gawker Media ընկերությունը ստեղծեց Wonkette բլոգը, որտեղ հրատարակվում էին Վաշինգտոնի իշխանության միջանցքներից ստացված լուրերն ու բամբասանքները:

Ավանդական ԶԼՄ-ները՝ թերթերը, ամսագրերը, հեռուստատեսություններն ու ռադիոընկերությունները սկսեցին հրատարակել բլոգների տեսություն եւ հրավիրել հայտնի բլոգերներին՝ որպես մեկնաբաններ:

Առաջին բախումը ավանդական ԶԼՄ-ների եւ բլոգների միջեւ տեղի ունեցավ, երբ հեռուստաընկերությունը  ծրագիր հեռարձակեց, որում ցուցադրված էին արխիվային փաստաթղթեր, որոնց համաձայն նախագահ Ջորջ Բուշը  անտարբեր  զինծառայող է եղել, եւ  իր հովանավորի շնորհիվ ազատվել է Վիետնամ  ուղարկվելուց: Այս հաղորդումը հեռարձակվեց նախընտրական քարոզարշավի թեժ շրջանում: Բուշի կողմնակից բլոգերները ապացուցեցին, որ CBS-ի կողմից օգտագործված փաստաթղթերը կեղծ էին: Հեռուստաընկերությունը ներողություն խնդրեց:

2005 թվականին Fortune բիզնես-ամսագիրը հրատարակեց 8 բլոգերների անուններ, որոնց կարծիքի հետ համաշխարհային բիզնես-հասարակությունը չի կարող հաշվի չնստել: 

Այսօր գոյություն ունեցող բազմաթիվ բլոգներից կարելի է առանձնացնել հետեւյալ տեսակները՝

  1. Կախված նրանից, թե որ վեբ-տիրույթում  է գնտվում բլոգը՝           առանձնացնում են stand alone  եւ հատուկ բլոգ-պլատֆորմների վրա գտնվող բլոգներ (բլոգ ծառայությունների՝ օրինակ՝ LiveJournal.com, Wordpress.com, Blogspot.com, Blogger.com, Diary.ru)

  2. Կախված նրանից, թե ով իրավունք ունի գրել բլոգում, կարելի է առանձնացնել՝

  • Անհատական բլոգներ (պատկանում եւ լրացվում են բացառապես մի հեղինակի կողմից): Այն իրականացնում է հետևյալ ֆունկցիաները`կոմունիկատիվ, ինքնաներկայացման, զվարճանքի կամ ժամանցի, սոցիալական կապերի հաստատման, մեմուարների, ինքնաարդիականցման և հոգեթերապևտիկ ֆունկցիաները:

  • Կոլեկտիվ բլոգներ (գրառումներ են կատարում մի քանի հեղինակներ):

  • Կորպորատիվ բլոգներում գրառումներ են կատարում կազմակերպության աշխատակիցները

  • «Ուրվականային» բլոգները վարում է անհայտ հեղինակը

 
  1. Կախված բլոգ ստեղծելու նպատակից՝  կարելի է առանձնացնել՝

  • Անձնական բլոգ՝ հաճախ իրենից ներկայացնում է օրագրի նմանօրինակը

  • Թեմատիկ բլոգ՝ հիմնականում որեւէ նեղ թեմային նվիրված գրառումներ է պարունակում

  • Բիզնես-բլոգ՝ ստեղծվում է  որեւէ ապրանք կամ ծառայություն գովազդելու համար: Բացի գովազդից՝ հաճախ ներառում է օգտակար տեղեկատվություն, օրինակ՝ տեսություններ կամ մեկնաբանություններ

  • Հասարակական բլոգ՝ ստեղծվում է  ներքին (գործընկերների) եւ/կամ արտաքին (հաճախորդների, հասարակության հետ) շփման նպատակով: Հաճախ հանդիպում է կորպորացիաներում, ոչ կոմերցիոն կազմակերպություններում եւ այլն

 
  1. Բովանդակության տիպով առանձնացվում են՝

  • Տեքստային բլոգ՝ դասական բլոգ, որի հիմնական պարունակությունը տեքստային նյութերն են

  • Ֆոտոբլոգ՝ լուսանկարներից բաղկացած բլոգ

  • Երաժշտական բլոգ՝ երաժշտություն պարունակող բլոգ

  • Փոդքասթ՝ բլոգ, որի բովանդակությունը թելադրվում է հեղինակի կողմից եւ տեղադրվում է աուդիոֆայլի տեսքով

  • Վիդեոբլոգ՝ վիդեոֆայլերից բաղկացած բլոգ

 
  1. Քոնթենթի (պարունակության) առանձահատկություններով կարելի է առանձնացնել՝

  • Քոնթենթային բլոգ, որը հիմնականում  եզակի հեղինակային քոնթենթ է պարունակում

  • Մոնիթորինգային (հղումային) բլոգ` պարունակում է հղումներ դեպի այլ՝ հեղինակային մեկնաբանություններով կայքեր

  • Մեջբերումային բլոգ՝ այսպիսի բլոգների մեծ մասի պարունակությունը  այլ աղբյուրներից մեջբերումներ են

  • Թամբլբլոգ՝ սովորական բլոգից տարբերվում է նրանով, որ ավելի շուտ նման ոչ թե օրագրի, այլ նոթատետրի կամ սեւագրի

  • Սփլոգ՝ սփամ բլոգ. ստեղծված է գումար աշխատելու կամ այլ կայքեր գովազդելու համար 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել