Картинки по запросу երևան սիթի«Երևան Սիթի» վաճառացանցում առևտուր կատարողներ, ուշադի՛ր եղեք գնվող ապրանքի գնապիտակի վրա նշված գումարի չափի և դրամարկղում տպվող անդորրագրում նշված գումարի չափերի համապատասխանությանը:
Այսօր ցուցափեղկում դրված խոզի մսի վրա դրված գնապիտակում 1 կգ միսը նշված էր 3700 դրամ, իսկ դրամարկղում` վճարում կատարելիս, անդորրագրի վրա տպում էին 3900 դրամ:
Հարցմանը պատասխանեցին, որ գները փոխվել են, դրամարկղն արդեն նոր գնով է աշխատում, բայց դեռ չեն փոխել ցուցափեղկերի գնապիտակները:
Սա ուղղակի խորամանկ խարդավանք է: Չխաբվեք ապրանք գնելիս: 
Իսկ դու, Սամվել Ալեքսանյան, ուզում է միլիարդատեր դառնաս` ժողովրդի հուշերում Լֆիկ ես մնալու: 
Ու ինչ ուզում է այսօր ունենաս, մեկ է` երեխա ժամանակ հեծանիվ չես ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել