Tert.am-ը գրում է.

Արցախի պաշտպանության բանակը էջ է բացել Twitter միկրոբլոգների ցանցում: Այս կերպ կառույցը իր թվիթ-հաղորդագրությունների միջոցով օպերատիվ կերպով տեղեկացնելու է կարևոր իրադարձությունների մասին և հակազդելու ադրբեջանական քարոզչությանը:

@Karabakh_MoD էջն առայժմ ունի 42 հետևորդ: Իր առաջին և առայժմ միակ հաղորդագրությամբ էջը անգլերենով տեղեկացնում է Արցախի դիրքերի հանդեպ ադրբեջանական անթույլատրելի զինված ակտիվության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել