Իրանը «Վեցնյակի» հետ համաձայնություն է ձեռք բերել իր միջուկային ծրագրի շուրջ: Դա նշանակում է, որ Իրանի նկատմամբ կհանվեն բազմաթիվ պատժամիջոցներ, և պետությունը կսկսի զարգացման մի նոր փուլ: Իսկ ինչո՞վ է դա ձեռնտու Հայաստանին:

Մենք խոսում ենք Իրանի մասին՝ որպես մի երկրի, որի բնակչությունը 2014 թվ.-ի վերջին կազմում էր մոտ 78.5 մլն. մարդ, ՀԱԱ-ն կազմում էր 280 միլիարդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2013 թվականին հասնում էր մոտ 15.6 հազար դոլարի: Հայաստանում այն կազմում է 7.8 հազար դոլար:

Այսինքն տվյալ երկիրը թե՛ գնողունակությամբ, թե՛ ՀԱԱ-ով, և թե՛ ՀՆԱ-ով առաջ է Հայաստանից: Սակայն, եթե համեմատենք ժամանակակից տեխնոլոգիաներին ինտեգրման աստիճանը, ապա Հայաստանն այստեղ բավականին առաջ է: Այսպես, սոցիալական ցանցերից օգտվողների թիվն Իրանում հասնում է ընդամենը բնակչության 31.4%-ի, և դա այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության 46.3%-ն օգտվում է այդ ցանցերից:

Էներգետիկայի վերագործման համար նախատեսված նավթային էկվիվալենտը կազմում է ընդանուր արտադրության 8.2%-ը, այն դեպքում, երբ Իրանում այն կազմում է 0.6%:

Հայաստանն Իրանի հետ տնտեսական լավ հարաբերությունները պահպանել է նաև Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամանակահատվածում։

Հաշվի առնելով այն, որ մեր երկրում բիզնես միջավայրը բոլոր ցուցանիշներով ավելի գրավիչ է և պաշտպանված, քան Իրանում, և Արևմտյան բանկերում պահվող իրանական կապիտալը սառեցվել է` սպասվում է, որ իրանական կապիտալի ներհոսքը ՀՀ շատ չի ուշանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել