Հայաստանի ավելի քան 20-ամյա ընդդիմադիր շարժումների պատմության մեջ եղե՞լ է արդյոք այնպիսի շրջան, երբ ընդդիմադիր նախկին համախոհները չեն վերածվել անհաշտ թշնամիների՝ մնալով ընդդիմադիր: Համենայն դեպս, 2012-ից այս կողմ ինձ թվում է, որ ընդդիմության մեջ ընդգրկված անհատների 90-95 տոկոսը ոչնչով չեն տարբերվի հանրապետականներից, եթե ինչ-որ հրաշքով փոխվեն նրանց հետ տեղերով: Միմյանց նկատմամբ նրանց վերաբերմունքը վկայում է, որ մտածողության տեսակետից, հազվադեպ բացառություններով, նրանք ոչնչով չեն «զիջում» իշխանություն կրողներին: Եվ եթե դա իրոք այդպես է, ապա «լավագույն» ելքն, իսկապես, արտագաղթն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել