Tert.am-ը գրում է.

Լոս Անջելեսեի Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի և ոչ պակաս հանրահայտ ռեժիսոր Սթիվ ՄաքՔուինի համատեղ աշխատանքը՝ All Day/I Feel Like That երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, գրում է buro247.ru-ն։

Բրիտանացի կինոռեժիսոր, բազմաթիվ կինոփառատոնների մրցանակակիր ՄաքՔուինը նկարահանել է Ուեսթի նոր տեսահոլովակը։ Նկարահանումների մասին լուրերը պտտվում էին մարտից, սակայն հոլովակը խիստ գաղտնի է պահվում։

Ամենաառաջինն այն կտեսնեն հուլիսի 25-ին թանգարանի այցելուները։ Սակայն այնտեղ տեսահոլովակը կցուցադրվի ընդամենը 4 օր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել