Կնիկն էլ կնիկ լինի, երևի մի տարի էլ չէր լողացել. կնոջ մեջքը բաց տեսնելու պատճառով ամուսնու կրակոցից տուժած հյուրը դեպքից մանրամասներ է պատմում (տեսանյութ)«Իրավունք» թերթը գրում է. 
«Այն, որ գնալով շատանում են սպանությունները, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, անկախ նրանից, թե ոստիկանական կամ «չոր» վիճակագրական աղբյուրներն ինչ կասեն: Բայց ամենասոսկալին այն է, որ աղաղակող չափերի են հասնում նման դրվագները հարազատների, ընկեր-բարեկամների մեջ: Եվ ահա հերթական օրինակը, որը եթե սպանությամբ չավարտվեց, ապա միայն` բախտի բերմամբ: 

Ու նորից՝ չես էլ հասկանում, թե ինչի համար… Օրերս Արարատի մարզի Հայանիստ գյուղում հերթական դժբախտ դեպքն է գրանցվել: Ամուսինը` Արթուր Սոբչենկոն կասկածելով, որ իր կինն ու երկու երեխաների մայրը մտերմիկ հարաբերություն ունի իրենց ընտանիքի բարեկամի, իր ընկերոջ` Գագիկի հետ, կրակել է նրա վրա՝ պատճառելով ծանր վերք՝ թոքի վնասումով ու ներքին արյունահոսությամբ: 
Նշենք, որ ամուսինները գյուղում անասնապահությամբ էին զբաղվում. կինը կթվորուհի էր, ամուսինը` անասնապահ: Կալանավորված Արթուրը տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ պատմել, որ դեպքի օրը տուժողի հետ սեղան են նստել, հաց կերել, խմել: 
Սակայն կերուխումն ընդհատվել էր. երբ՝ «Տեսա, որ կնկաս մեջքը բաց էր, կասկածեցի, որ մի բան էն չի, հետո փող տվի, գնաց խանութ, կնկաս հետ կռիվ արեցի, ասեց` տենց բան չկա, ես էլ զենքը վերցրի, խփեցի»: Իսկ ահա տուժող ճանաչված Գագիկը մեզ հետ զրույցում նկարագրեց նման իրավիճակ. «Անուղեղի մեկն է, դանակահարության համար մի անգամ արդեն չորս տարով նստել էր, երեւի սիրտը էլի բերդ ա ուզել: Իսկ ավելի կոնկրետ՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ տեսել է, որ կնոջ մեջքը բաց է, ինքն էլ իր խելքով մտածել է, որ ես եմ ասել, ավելի շուտ՝ իմ խաթեր է կնիկը մեջքը բաց հագնվում: Մտածել է, որ ես ու կնիկը, դե ոնց ասեմ՝ քույրս, իբր իրար հետ ենք, էլի: Ես չհասկացա էլ, թե ոնց վայրկյանների ընթացքում էդ ամեն ինչը եղավ. էրեխեքի, կնկա ներկայությամբ կրակեց վրաս: Նստած հաց էինք ուտում, գնաց, հրացանը μերեց ու կրակեց: 

– Առանց որեւէ μան ասելո՞ւ: 

– Չէ, ասեց՝ մեջը պատրոն չկա, Գագ ջան, մի վախեցի, ու չհասցրի նույնիսկ զենքը մի կողմ հրել: Կրակեց, հետո էլ ասում է՝ կներես Գագ ջան, չգիտեի, որ մեջը պատրոն կա: Ես չէի գնա իրենց տուն, ուղղակի էրեխու ծնունդն էր, կանչել էր. ինչ իմանայի, որ սեւ ծնունդ կբերի թե իր ընտանիքի, թե իմ գլխին: 

– Լավ, իսկ ի՞նչն էր պատճառը, որ նա խանդում էր Ձեզ: 

– Չգիտեմ, ես էդ աստիճանի բան թույլ չեմ տվել, երբեք չեմ ասել, թե` ես քո կնոջ վրա սիրահարված եմ կամ կնիկդ գյոզալ է: Որ տեսնեք է՝ կնիկն էլ կնիկ լինի, կապիկից մի քիչ է սիրուն, երեւի մի տարի էլ չէր լողացել, որովհետեւ բաղնիք բան էլ չունեին»: 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել