Անչափ կարևոր եմ համարում ուսանողների անփոխարինելի ու անառարկելի դերը մեր լուսավոր ապագան կերտելու և բոլոր բնագավառներում Հայաստանի զարգացմանը նպաստելու գործում: Ես իսկապես հավատում ու տեսնում եմ մեր ուսանողների թե´ հայրենասիրական, թե´ ինտելեկտուալ, թե´ տարբեր ոլորտներում ունեցած պոտենցիալի առկայությունը, վստահ եմ, որ մենք ունենք հզոր կադրային ներուժ, որը կարող է փոխել մեր և մեր սերունդների կյանքը դեպի ավելի լավը, պետք է ընդամենը գտնել և հնարավորություն տալ նման ուսանողներին իրականացնել իրենց ծրագրերն ու առաջարկել իրենց մոտեցումները: Շնորհավորում եմ բոլոր նախկին, ներկա և ապագա ուսանողներին իրենց նվիրված օրվա առթիվ, մաղթում աշխատասիրություն, կամք, վճռականություն և որ ամենակարևորն է, հավատ սեփական ուժերի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել