2014-ին աշխարհում ահաբեկչությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 35 տոկոսով, որը խլել է մոտ 33 հազար մարդու կյանք, իսկ գրեթե 35 հազարը ստացել են վնասվածքներ, ավելի քան 9,4 հազար մարդ առևանգվել է կամ պատանդ վերցվել (ըստ տեղեկությունների)...
Երբ ահաբեկչություններն իրականացվում են պատերազմող երկրներում, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ՝ ունես թշնամի և պետք է ոչնչացնես՝ առաջին հերթին սեփական անվտանգության համար...
Սակայն եթե ազատության փարոսի խորհրդանիշն իրեն վերագրած Միացյալ Նահանգներում կամ ամեն ինչի հանդեպ չափազանց լոյալ Եվրոպայում է սովորական քաղաքացին օրը ցերեկով սպանդի ենթարկում դեռահաս աշակերտներին, այ դա իսկապես ահաբեկչություն է, հիվանդ հասարակության ախտի ժայթքում...
Եվ նվազագույնը ցինիզմ է նման երկրի կողմից պատերազմող Արցախի սահմանին խաղաղապահ ուժ տեղակայելու առաջարկը, երբ նույնիսկ պատերազմի պայմաններում, ունենալով ստոր ու նենգ թշնամի, սահմանին ավելի քիչ զոհ է ունենում, քան խաղաղ ու ազատ ամերիկաների ու եվրոպաների դպրոցներում..
Այպիսի առաջարկը լուրջ հիմք է տալիս մտածելու, որ հնչեցնողը հոգեկան ծանր խնդիրներ ունի, իսկ քանի որ Արցախն անհամեմատ մարդասիրական է, կարող է իր օգնության ձեռքը մեկնել ուորլիքներին՝ տխմարությունից ու հոգական ախտից ազատվելու համար...
Կարևորն ախտորոշումն է, որ արդեն պարզ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել