Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ցույցը Ստամբուլում  վերածվել է անկարգությունների:

Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, հարյուրավոր մարդիկ են դուրս եկել Թաքսիմ հրապարակ այն բանից հետո, երբ քրդական Սուրուչ  քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30  մարդ էր զոհվել: Ցուցարարները նախագահ Էրդողանին և իշխող կուսակցությանը մեղադրում են ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Ինչպես հայտնում են ականատեսները` ցույցը խաղաղ բնույթ էր կրում, սակայն մի քանի ցուցարարներ սկսել են շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով էլ  ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել հավաքվածների նկատմամբ:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիային սահմանակից Սուրուչ   քաղաքում տեղի ունեցած պայթյունն իրականացրել է «Իսլամական պետության»  18-ամյա մահապարտ աղջիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել