Պետք ա քննադատել ոչ թե սահմանադրական նախագծի դրույթները, այլ սահմանադրական փոփոխությունների գաղափարն առհասարակ: Հրապարակված նախագծի, հետագայում` նախագծերի թեմայով քննարկումների, բանավեճերի մեջ ներքշվելը բխում ա բացառապես իշխանության շահերից: Թեման քաղաքականից իրավաբանական հարթություն տեղափոխելը ընդամենը խեղկատակություն ա:

Ակնառու ա, որ նախագիծը հանրության «դատին» ներկայացվել ա ապագայում, «քննարկումների» արդյունքում, որոշ «վերափոխումների» ենթարկելու միտումով, ու այդ «վերափոխումներն» էլ փորձելու են որպես «հիմք» ծառայեցնել վերջնական տարբերակը լեգիտիմացնելու համար:

Շատ լավ գիտակցելով ռեժիմի էությունը՝ հանրությունը վճռականորեն պիտի մերժի վերջինիս կողմից հրամցվող ցանկացած սահմանադրական փոփոխություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել