Հայաստանյան կուսակցություններից (իմիջիայլոց, երբ ասում ենք կուսակցություն, այն էլ` հայաստանյան, կարելի է խուսափել դրանց առջև քաղաքական բառն օգտագործելուց), այսօր պահանջել, որ պաշտոնական հայտարարություններ անեն` կապված սահմանադրական առաջարկվող փոփոխությունների նախագծի հետ, նույնն է, թե ուրբաթ երեկոյան, ժամը` եվրոպական միջին ժամանակով 18:00-ն անց, ԵՄ որևէ կառույցից պահանջես, որ որոշում կայացնեն Հունաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, օրինակ: Եվ, որպեսզի ասածս չընկալվի որպես ռուսասիրություն, ասեմ, որ... կամ որ շաբաթ օրը երեկոյան միջին ռուս տղամարդուց պահանջես ուղիղ քայլերով հասնել տուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել