Վերջերս սկսել եմ ուսումնասիրել Հին Հռոմի պատմությունը, հատկապես այդ հզոր կայսրության անկման ժամանակաշրջանը: Շատ հետաքրքիր է, բայց Հռոմի կործանման հարցում, որքան էլ տարօրինակ է, կարևորագույն դերը խաղացել են էմիգրանտները, որոնց սկսել են բերել Հռոմ որպես սևագործներ, հետո որպես վարձկաններ, ու կամաց-կամաց դարձել են որոշիչ ուժ ու արդեն վաղ միջնադարում կարողացան Արևմտյան Հռոմեական կայսրության գահին տիրել: Երբ ծանոթանում ես այս իրադարձություններին, ակամայից զուգահեռներ են անցկացնում ժամանակակից Եվրոպայի հետ, որտեղ՝ հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում, կամաց-կամաց ավելի բազմաքանակ ու ավելի հզոր են դառնում միգրանտները, ովքեր, սակայն, ի տարբերություն Հռոմի՝ մեծամասամբ եվրոպոյիդ ռասայի ներկայացուցիչներ չեն: Մի՞թե Եվրոպան մեռնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել