Tert.am-ը գրում է.

Ոստիկանության Վարդենիսի բաժնի  ծառայողները հուլիսի 18-ին՝ ժամը 18.45-ին, 1972 թ. ծնված  Վարդան Ս.-ի տան բակի տեսանելի վայրից զննությամբ հայտնաբերել են 3 պլաստմասսե տարա` 17 կգ, 1,8 կգ և 6 կգ` ընդհանուրը 24,8 կգ քաշով հանքանյութին նմանվող մանրացված զանգվածով:

Վարդան Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված հանքանյութի նմանվող զանգվածը հուլիսի 8-ին ինքը գողացել է Սոթքի ոսկու հանքի «Բաց հանքի» տարածքից` հետագայում մշակելու և ոսկի ստանալու նպատակով:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել