Tert.am-ը գրում է.

Նախօրեին հրազենային վնասվածք ստացած և այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Լևոն Նալբանդյանի (Լոռու մարզպետի որդին է) վիճակն այսօր կայուն է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Նալբանդյանին բուժող բժիշկը՝ նշելով, որ նրան վերակենդանացման բաժանմունքից այսօր տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք:

«Ընդհանուր վիճակը դեպի լավացում է գնում»-ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լևոն Նալբանդյանի վրա: Վերջինիս տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել