Քանի որ հայկական շոու բիզնեսի մասին հիմնականում վատ բաներ եմ գրում ու ոչ միայն ես, ապա ուզում եմ լավն էլ գրեմ, քանի որ դա էլ կա: Երեկ Նազենիի ծնունդին լիքը լավ բան տեսա, ուրեմն.

1. Երգիչ Մհերը միջոցառումների շատ լավ վարող կարա աշխատի (եթե չի աշխատում): Մարդը դուրս եկավ բեմ ու շատ հավես, «վոլյայոտ» կերպով ներկաներից շատերի մասին հումորներ արեց ու հետո շնորհավորեց Նազին ու երգեց: Գժական դրայվ, շատ գրագետ ռուսերեն խոսք ու արագ ռեակցիա իմպրովիզի համար: Մի խոսքով, շատ հավանեցի իր վարելը, քիչ ա տենց բան լինում: Երգելն այս դեպքում երկրորդական էր, ստանդարտ բաներ էր երգում...

2. Վարդան Պետրոսյանի տղան` Հայկ Պետրոսյանը, շատ լավ ու յուրահատուկ ոճով երգում ա... Ընթացքում մի քանի տեղ հումորներ էլ արեց, բայց շատ վատ հումորներ էին, ավելի լավ ա՝ թող մենակ երգի, որովհետև դա իր մոտ իրոք լավ ա ստացվում... Պարոդիաների տեսքով էր երգում, «Մեր բակից» «Մանթո եմ, ապե-ապե»-ն երգեց, ու բոլորս գնացինք 90-ականներ... Շատ հավես էր:

3. Շատ յուրահատուկ արտաքին ուներ հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը: Կարծում եմ՝ եթե գոնե թեթև դերասանական տաղանդ ունենա, արժե, որ կինոներում նկարահանվի, քանի որ իրոք շատ «կինոշնի» հմայիչ արտաքին ունի: Ինքը չէր երգում ու հումոր չէր անում, այնպես որ՝ իրա մասին այդքանը։ )))

Մի խոսքով, այնպես չէ, որ լավ բան չկա էս մեր բիզնեսում՝ թեթև շոուի էլեմենտներով, իզուր ենք մենակ քլնգում։ )))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել