Մենք՝ հայերս շատ խնդիրներ ունենք, բայց կա նաև մի խնդիր, որ կարող է ինչ-որ տեղ հիմնաքար հանդիսանալ շատ տարբեր հարցերի լուծման մեջ: Հայը ապրում է մի երկրում, որտեղ շատ քիչ բնակչություն կա, ամեն երկրորդը մյուսի հետ ունի ծանոթ կամ բարեկամ, շատերը իրար դեմքով գիտեն և մենք մեր երկրում իրար տեսնելիս բարև չենք տալիս: ԱՄՆ-ում ապրում է 350 միլիոն մարդ տարբեր տեսակի ազգություն, տարբեր հավատքի, գույնի, լեզվի կրողներ, սակայն անընդհատ բարևում են իրար: Մենք չենք բարևում վերելակում, երթուղայինում, խանութում, ոչ մի տեղ: Հասկանում եմ` կան մարդիկ ում հատուկ չենք բարևում, բայց մենք ունենալով նույն մաշկի գույնը, հավատքը, ծագումը, հայրենիքը, ծանոթներին և բարեկամներին իրար պարտավոր ենք բարևել միշտ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=249520421841688&set=a.248490211944709.58743.100003511952042&type=1&theater¬if_t
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել