Միացյալ նահանգների բնակչուհի Կասանդրա Ջեքսոնի ընտանիքում տարօրինակ ու սկզբում անբացատրելի թվացող մի դեպք է տեղի ունեցել։ Նրա որդին խեղդվել է ցամաքում լողալուց մի քանի րոպե հետո։ Սկզբում փոքրիկն իրեն լավ է զգացել, սակայն հետո ուշաթափվել է, բժիշկներին էլ ուշքի բերել չի հաջողվել։ Հետագա ստուգումը ցույց է տվել, որ փոքրիկը խեղդվել է՝ լողավազանից նրա թոքերը լցված ջրի պատճառով։ Սա հազվադեպ երևույթ է և կրում է «հետաձգված շնչահեղձություն» անունը, ախտանիշներն են արագ շնչառություն, փորի փքում։ Եթե ժամանակին միջոցներ ձեռք առնեն, ապա հնարավոր է խուսափել շնչահեղձումից։ 

Փոքրիկի մայրը՝ Կասանդրա Ջեքսոնը, պատմում է, որ որդին ճանապարհին սկսել է գանգատվել փորացավից, թուլությունից, ասել է, որ քունն է տանում։ Որդու այս գանգատներից մայրը մտածել է, թե տղան ուղղակի լողալուց է հոգնել։ Տանն արդեն Կասանդրան իր գործերով է զբաղվել, երբ ժամեր անց որդուն հայտնաբերել է անշնչացած՝ փրփուրը բերանին։ 

Բժիշկ Դանիել Րաուխի խոսքով՝ նման դեպք կարող է պատահել, երբ լողալուց հետո մարդու թոքերում մնա որոշակի չափի ջուր, որից հետո թթվածնային քաղց է սկսվում, ինչի հետևանքով էլ դանդաղ վրա է հասնում մահը։ Սովորաբար առավել հասուն օրգանիզմը հեշտ կարողանում է դիմադրել, սակայն երեխաների դեպքում ավելի դժվար է՝ հաշվի առնելով նրանց օրգանիզմի թուլությունը։

Դեպքը ցույց է տալիս, որ փոքրիկների հանդեպ ուշադիր լինել պետք է ոչ միայն լողավազանում, այլև լողալուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել