ԲՀԿ-ն հանդես է գալու Ծառուկյանով կամ Օսկանյանով, որոնք նախատեսված են Սերժին շնորհավորելու համար (եթե անգամ այս պահին իրանց մտքերին տենց բան չկա):

Տեր-Պետրոսյանի դնելու հավանականությունը շատ քիչ է, քանի որ առանց ԲՀԿ-ի պաշտպանության (իսկ նման բան բացառվում է) նա 2008-ի հավաքած ձայների կեսը հազիվ հավաքի, ինչին դժվար թե գնա: Իսկ եթե Տեր-Պետրոսյանը չի դնում, դնում է Բագրատյանը: Ու եթե Բագրատյանը դնում է, ՀԱԿ-ի շարքերն ու ԱԺ խմբակցությունն ուղղակի չեն կարող նրան չպաշտպանել ու պաշտպանել, ասենք, Օսկանյանին:

Այսինքն` կունենանք Սերժ, Ծառուկյան/Օսկանյան` ազատ խաղալու կարողության զգալի սահմանափակվածությամբ և Սերժից որևէ կերպ չկապված ու անկանխատեսելի (Սերժի համար) 2 ընդդիմադիրներ` Բագրատյանն ու Րաֆֆին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել