Զրուցելով թե՛ մարզչի, թե՛ ֆուտբոլիստների հետ՝ նորից ու նորից համոզվեցի, որ ավելի դուխով թիմ դեռ չեմ հանդիպել...
Անկախ այն հանգամանքից, որ թիմից բացակայելու են 3 ֆուտբոլիստներ, և այդ կերպ ավարտվեց երեկվա խաղը, շիրակցիները մարտական են տրամադրված և վերադառնում են Գյումրի հաղթելու համար։

Հ.Գ. Երեկ ես դիմեցի մեր երկրպագուներին, որ «արժանի» դիմավորեն ԱԻԿ-ին, բայց դա ավելի շատ էմոցիոնալ էր և պահի տակ արված գրառում էր։ Այսօր ավելի թարմ և ամեն ինչ վերլուծելով՝ ուզում եմ դիմել երկրպագուներին։ Ես վստահ եմ, որ դուք ձեր թիմի համար կանեք ամեն ինչ (խելառություններ), բայց հիշեք և զգուշացեք խախտումներից, քանզի սա միջազգային խաղ է, և եթե ինչ-որ տհաճ բան պատահի, մարզադաշտը կարող են որակազրկել, և դուք կզրկվեք խաղերը ձեր սիրած մարզադաշտում դիտելու հնարավորությունից։ Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ ԱԻԿ-ն իրեն պետք ա լավ զգա և թեթև խաղ անցկացնի։ Այնպես արեք, որ չոքերը դողան։ Էն որ բարձր տեղից հրում ես, բայց միևնույն ժամանակ բռնում ես, է՞, այ տենց։)))) Սպասում ենք պատասխան խաղին! Շիրակ!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել