Նախ պետք է նշեմ, որ հարգանքով է պետք վերաբերվել ցանկացած աշխատողի: Ի վերջո նրանք ռոբոտ չեն, մարդ են, ոչ մի դեպքում չպետք է հալածել ստրուկի պես, նամանավանդ աղջիկներին:
Մասնագետները նշում են երեք վտանգավոր կանացի մասնագիտություն, որոնք վատ են անդրադառնում կնոջ առողջության վրա: 
Առաջին տեղում կանացի վտանգավոր մասնագիտությունների ցանկում ուսուցչուհու մասնագիտությունն է: Նրանց մոտ առաջին հերթին ձայնալարերի հետ խնդիրներ են լինում: Իսկ ամենատարածված հիվանդությունը ուսուցչուհիների մոտ անգինան է: Երկար խոսելուց չորանում է կոկորդը, որն էլ բարենպաստ պայման է ստեղծում բակտերիաների և միկրոբների համար: 
Երկրորդ տեղում է վաճառողուհու աշխատանքը: Ամբողջ օրը նրանք ստիպված են կանգնել մի տեղում, իսկ երեկոյան ոտքերը այտուցվում են, թմրում և ծանրանում: Ոտքերի ծանրությունը անհետևանք չի մնում: Անոթներում կարող է արյան շրջանառությունը դանդաղել: Կանգնած ժամանակ ոտքի մկանները այնքան բավարար չեն աշխատում, որ հասցնեն արյունը բարձրացնել դեպի ուղեղ: Այդ պատճառով այն սկսում է կուտակվել: Սկզբում կարող է առաջանալ ցելյուլիտ և կապույտ ցանց ոտքերին, որն էլ առաջացնում է արյան անոթների լայնացում: 
Երրորդ տեղում ուղեկցորդուհին է: Նրանք ամենից շատն են ունենում հղիության հետ խնդիրներ: Բժիշկները ընդհանրապես խորհուրդ չեն տալիս առաջին եռամսյակում թռչել, իսկ ուղեկցորդուհիները դա անում են անընդհատ: Արդյունքում հղիանալը կարող է շատ դժվար լինել և դրա ընթացքն էլ սովորաբար շատ ծանր է ընթանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել