Քանի որ Ֆեյսբուքում ես լրագրություն չեմ անում, այլ քաղաքացիություն:ՃՃ, և քանի որ ի տարբերություն առաջինի՝ երկրորդն անելիս ես իրավունք ունեմ ասելու, թե ինչին եմ դեմ, ինչին եմ կողմ, ասեմ, որ ես կողմ եմ ուժեղ կուսակցություններով, շեշտում եմ` ուժեղ կուսակցություններով խորհրդարանական կառավարման մոդելին, բայց դեմ եմ սահմանադրական առաջարկվող փոփոխություններին, քանի որ այնտեղ գրված է հետևյալը` «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել