Չինացի հետազոտողները մարդու ուղեղի ակտիվությունը ներկայացրել են երաժշտության տեսքով և, ի զարմանս նրանց, բավականին կապակցված մեղեդի է ստացվել՝ նման դաշնամուրային ջազի:

Չինաստանի էլեկտրոնային գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտում մշակված մեթոդի շնորհիվ՝ ուղեղի ակտիվությունը վերածվել է տակտի, իսկ դրանում արյան շարժումը՝ ռիթմի: Արդյունքում, հետազոտողները կարողացել են բավականին բարդ սիմֆոնիա ստեղծել:

«Մենք հույս ունենք, որ ուղեղի ազդանշանների վրա հիմնված աշխատանքում մեր հաջողությունները կօգնեն բացատրել ուղեղի բնույթը»,- նշում են հետազոտության հեղինակները Wired-ի հոդվածում:

Իրենց նախորդ աշխատանքում գիտնականները հիմք էին ընդունել միայն գլխամաշկի վերին շերտում ուղեղի էլեկտրական ակտիվությունը, սակայն դրանից երաժշտություն չէին ստացել: Նոր աշխատանքում հետազոտողներն ընդգրկել են ուղեղում արյան հոսքի չափը:

Որպես օրինակ՝ նրանք ձայնագրել են 14-ամյա աղջկա և 31-ամյա կնոջ ուղեղը: Գիտնականներն ընդունում են, որ այդ ձայնագրությունները առայժմ ավելի շուտ նման են փորձի, քան լիարժեք համերգի: Սակայն հետագայում նրանք պատրաստվում են հետազոտել «երաժշտությունը» տարբեր հոգեբանական վիճակներում: Նրանց խոսքերով՝ եթե հաճախորդները լսեն այդ ձայնագրությունները, արդյունքում բժիշկները կկարողանան ավելի հեշտ ախտորոշում տալ և բուժում նշանակել: 

Նյութր աղբյուրը` http://www.1in.am/arm/more_entertainment_132911.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել