Սթրեսի մասին կարելի է խոսել անվերջ, սակայն ձեզ համառոտ կփորձեմ ներակայացնել, թե ինչպես կարելի է պայքարել դրա դեմ:

Սթրեսի կարող է ենթարկվել ցանկացած մարդ՝ անկախ իր դիրքորոշումներից, զբաղմունքից, սոցիալական և նյութական կարգավիճակից: 
Շատերը պայքարում են սթրեսի դեմ՝ օգտագործելով մեծ քանակությամբ ալկոհոլ, ծխախոտ և այլն, սակայն այդ մեթոդները, իմ կարծիքով, սխալ են: Դրանց փոխարեն, օրինակ,  կարելի է հաճախել մերսման սրահ, լողավազան, ակումբներ գնալ, լիցքաթափվել հարազատ մարդկանց հետ: Փողոց դուրս գալու դեպքում երբեմն, եթե ձեզ տհաճ է թվում կատարվելիք անցուդարձը, ուղղակի կրեք ականջակալներ և լսեք սիրելի երաժշտություն: Հաճախ ժպտացեք, խնայեք ձեր նյարդերը. հաղթանակը միևնույնն է ձերն է լինելու: Գնահատեք ինքներդ ձեզ և ուշադրություն մի դարձրեք ուրիշների կարծիքներին: Երբեմն մարդկանց անհանգստացնում է, թե ինչ կմտածեն ուրիշները իրենց մասին՝ դրանով թունավորելով իրենց կյանքը: Ոչ ոք չգիտի ձեր առավելությունների և թերությունների մասին ավելին, քան դուք ինքներդ: Ինչ-որ մեկը ձեզանից լավն է, դուք էլ ինչ-որ մեկից եք լավը. այդպես է կյանքը: Երբեք չնեղանալ ճակատագրից և հիշել, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լիներ: Միշտ հիշե´ք, որ կան մարդիկ, որոնք ավելի վատ վիճակում են: Նրանցից շատերը նույնիսկ իրենց կյանքը կտային, որպեսզի հնարավորություն ունենային թեկուզ ձեր ապրած կյանքի ամենահասարակ օրերից որևէ մեկն իրենք ապրեին: Շատ շփվեք հետաքրքիր մարդկանց հետ: Մի´ լռեք, խոսեք և շփվեք: Եթե ձեր մոտ ինչ-որ բան չի ստացվում, խորհրդակցեք նրանց հետ, հարցրեք, թե ինչպես են նրանք լուծում իրենց այս կամ այն խնդիրները: Սովորեք նաև պլանավորել սեփական կյանքը, ժամանակը զուր չվատնելու համար: Թե չէ դուք կզգաք, թե ինչպես է կյանքը անցնում, իսկ դուք նրա հունի մեջ ընկած լողում եք:
Կոնկրետ նպատակներ դրեք, մտածեք և գտեք մեթոդներ, ճանապարհներ, լուծման ուղիներ և առանց ժամանակ վատնելու արագ անցեք դրանց իրականացմանը: Ձեր մտքում թող իշխեն դրական զգացմունքները: Սնվեք` հետևվելով որոշակի կանոնների:
Մտածեք այն բաների մասին, ինչ ունեք, այլ ոչ թե այն մասին, թե որքան բան չունեք: Աշխատեք չմտահոգվել կորցրածի կամ անիմաստ անցկացրած ժամանակի համար: Հիշեք հայտնի օրենքը. եթե ինչ-որ տեղից բան է պակասել, հաստատ մեկ ուրիշ տեղ նույնքան բան ավելացել է: Այն մարդիկ, որոնք հետևում են կյանքի այս փիլիսոփայությանը, չեն տառապում նյարդային լարվածությունից:
Պարզվել է, որ մեր սնունդը նույնպես կարող է «կառավարել» մեր տրամադրությունը և պայքարել սթրեսների դեմ: Օգտագործեք մեծ քանակությամբ շոկոլադ: Շոկոլադը վանում է սթրեսը: Այս ամենին հետևելը դժվար չի լինի ձեզ, և հավատացեք, որ ամեն ինչ շատ լավ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել