Պետք է ուղղակի սովորենք ծանր չտանել արտասահմանցի դիվանագետների հայտարարությունները և դրանց պատճառով չսկսենք իրար վիրավորել ու դավաճան անվանել: Ուորլիքը հայտարարեց, որ կողմ է ստատուս քվոյի չեղարկմանը, որ պետք է գրավյալ տարածքները վերադարձվեն ազիկստանին: Հիմա մենք պետք է գիտակցենք մի հասարակ բան, որ միջազգային հարաբերություններում ամեն մեկը հանդես է գալիս իր սեփական շահերի տեսանկյունից: Ուորլիքի հայտարարությունից հետո արձագանքեցինք բոլորս, մեկը՝ արդարացի, մյուսը՝ ռուսամոլության դիրքերից. առիթ էր պետք ԱՄՆ-ին սևացնելու, արևմտամետներին ու արևմտամոլներին սուր քննադատության ենթարկելու, վիրավորելու, ասելու՝ իյաաաաա, բա ինչի՞ չեք վազում ԱՄՆ դեսպանատան դիմաց պիկետ անելու: Նույնանման իրավիճակ էր, երբ 2013-ին բաքվում ՌԴ արտգործնախարար Լավրովն էր հայտարարել, որ ստատուս քվոն ձեռնտու չէ ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ոչ Լեռնային Ղարաբաղին, կրկին ասել էր, որ գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն ազիկստանին: Այն ժամանակ էլ ռուսամետներն ու ռուսամոլներն էին նույն ոգով գրոհել արևմտամետներին ու արևմտամոլներին: Լավ, չեք հասկանո՞ւմ, որ բոլորն էլ նույն սանրի կտավն են, որ բոլորի համար էլ մեր ազատագրված հայկական հողերը գրավյալ տարածքներ են, որ բոլորն էլ իրենց շահերից են խոսում, որ ձեզ ուղակի օգտագործում են գումարով կամ անվճար, որ ժամանակն է բոլորից էլ օգուտ քաղել, ինչպես իրենք են քաղում մեզանից ու ազիկստանից: Եկեք իրար չմեղադրենք, չվիրավորենք, որովհետև, երբ վեր չենք կանգնում այդ ամենից ու ճղճիմ ոգով սկսում ենք մեղադրել իրար, կողքից տեսնողն ուզում է ասել՝ մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել