Սիրիական Հոմս քաղաքում ռմբակոծությունների հետևանքով ավերակների վերածված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում առաջին հայկական հարսանիքն է տեղի ունեցել:
Հ.Գ. Գիտեք, ամենօրվա լրահոսում, որտեղ հիմնականում Կյաժ-մաժ, Կապուտ-կանաչ, Լֆիկ-մֆիկ, Հալալ-զուլալ, Ոռլիք-մոռլիք ես հիմնականում հանդիպում, այլ նորություններ հայտնաբերել բավականին բարդ է:
Բայց որ գտնում ես, մի այլ ձև ուրախանում ես, որ այսպիսի մարդիկ կան: Այսպիսի հայեր կան:
Երջանիկ լինեն նորապսակները, անփորձանք, ու լիքը երեխեք: Այսպիսի մարդկանցով պետք է շատանանք: Հաստատ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207320956207553&set=a.1262801135535.2040942.1394921793&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել