Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2015թ. հունվար-մայիս ժամանակահատվածում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ երկրի համախառն ներքին արդյունքի իրական աճը կազմել է 2.1%, ընդ որում մայիսը մայիսի նկատմամբ աճել է 2.5%:

ՀՆԱ-ի աճին նպաստել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, փոքր աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում, աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում` գրեթե բոլոր հոդվածներով, հատկանշական է շինարարության ոլորտի 50%-անոց աճը, որը նախորդ տարի էր դուրս եկել ճգնաժամից:

ՎՀ-ում սպառողական գների ինդեքսը կազմել 3.5%, իսկ արտադրական գների ինդեքսը` 9%, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա վերջի և այս տարվա սկզբի լարիի արժեզրկումը դոլարի նկատմամբ դեռ վերջնական արդյունք չի գտել սպառողական գների վրա, և մինչև այս տարվա վերջ գնաճի տեմպերը կարագանան:

Չնայած տարածաշրջանային անկայուն դրությանը և տարածաշրջանի ամենամեծ երկու տնտեսությունների կրճատմանը` ՎՀ-ում առևտրի շրջանառությունը դեռևս չի նվազել, այսինքն՝ տնային տնտեսությունների գնողունակությունը չի ընկել: Սակայն 13%-ով նվազել է արտաքին շրջանառությունը` հունվար-մայիսին կազմելով 3.9 մլրդ. դոլար, ընդ որում արտահանումը նվազել է 24.8%-ով, իսկ ներմուծումը նվազել է 9%-ով: Այդպիսով արտահանում-ներմուծում հարաբերությունը կազմել է 0.29, իսկ զուտ արտահանումը նվազել է՝ կազմելով -2.1 մլրդ. դոլար, ինչը հավելյալ ճնշում է գործադրում երկրի վճարային հաշվեկշռի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել