Ռուբեն Տեր-Մինասյան – հայ զորավար: 1900 թվականներից եղել է հայդուկային շարժման մեջ: Աչքի է ընկել 1907 թվականի Սուլուխի կռվում: 1920 թվականին եղել է ՀՀ ՆԳ նախարար:

Մանուչարյան Գրիգոր – զորավար: 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմել է 500 հոգանոց հեծյալ գունդ և պաշտպանել Ղազախ-Շամշադին հատվածի և Բորչալուի հայկական գյուղերը: Իր ջոկատով մասնակցել է Գանձակի գրավմանը, Երևանի արշավանքին: Պարգևատրվել է Գյորգիևյան խաչով, սբ. Վլադիմիրի և Աննայի շքանշաններով:

Դիոնիսոս Լուքաչ – Հունգարիայի 1848-1849 թվականների հեղափոխության հերոսներից: Եղել է թնդանոթաձիգների հազարապետը: Աչքի է ընկել բազում մարտերում:

Գայ (Հայկ Բժշկյան) - Պատանեկան տարիներից ազգային ազատագրական պայքարի մեջ է: 1914 թվականին հայ կամավորական խմբերի հետ մասնակցել է Արևմտյան Հայաստանի ազատագրման կռիվներին: Եղել է 6-րդ հայկական կամավորական ջոկատի հրամանատարը: Աչքի է ընկել քաջությամբ ու արիությամբ: 1920 թվականին անցել է Ռուսաստան, մասնակցել քաղաքացիական պատերազմին: Ստեղծել է բոլշևիկյան առաջին հեծյալ բանակը: Աչքի է ընկել բազում մարտերում: Ռազմական տեսաբան էր: Գնդակահարվել է 1937 թվականին ստալինյան ռեժիմի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել