Ամիսներ առաջ տաքսու թեմայով հաղորդման էի մասնակցում, և այնտեղ բարձրացվեց ուղևորների անվտանգության հարցը, որին պատասխանատուները միանշանակ չկարողացան պատասխանել, այսօր կարդում եմ մի հոդված, որն այսպես է վերնագրված. «Երևանում տաքսու վարորդը ծեծել է ուղևորուհուն և գումար է հափշտակել»:

Հարց է առաջանում. ի՞նչ մեթոդով կարելի է տաքսու ուղևորներին անվտանգությամբ ապահովել: Լավ, 12.000 տվեցին, լիցենզիան հանեցին, հետո՞, այդ 12.000-ի մեջ ի՞նչ է մտնում՝ մենակ լիցենզիա՞ն: Այսինքն՝ յուրաքանչյուրը կարող է լիցենզիա հանել, ու կապ չունի այլևս ոչինչ: Դե, հարգելի ուղևորներ, խնդրեմ նստեք տաքսի ու ապահով գնացեք դեպի թալանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել