Երեկ հրապարակեցինք ընդունելության առաջին փուլի արդյունքները։

Հազարավոր երիտասարդներ հնարավորություն ստացան իրենց ուսումը շարունակել Հայաստանի բուհերում։

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ուսուցիչներին և ծնողներին։ Հուսամ՝ դուք լիարժեք կօգտագործեք նոր գիտելիքներ ստանալու հնարավորությունները և կշարունակեք հարթել ձեր կյանքի ճանապարհը։

Դրական միավորներ ստացած, բայց մրցույթից այս փուլում դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենան դիմել համապատասխան թափուր տեղերի համար։ 
Հետևեք մեր հայտարարություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել