Հոսանքի, ջրի, հեռախոսավարձի թանկացումն էլ ավելի աղքատացրին ժողովրդին՝ սկսած 2000 թվից, երբ այդ ոլորտները սեփականաշնորհվեցին: Իսկ ավելի ուշ հերթը հասավ տարիների անգործությունից հետո վերականգնված գազամատակարարման ոլորտի թանկացմանը՝ սեփականաշնորհմանը զուգընթաց: Եկող տարվանից էլ ժողովրդի գլխին կկոտրվի հեռուստատեսության թվայնացումը՝ նոր ծախսեր նախատեսող: Աշխատավոր մարդն ավելի է աղքատանում՝ ի դեմս գործարանային աշխատավորության, տարիներով աշխատավարձ չստացող քիմիագործների, աշխատունակ քաղաքացին էլ «արևի տակ տեղ չունի», եթե գլխին տեր չունի կամ համապատասխան քաղաքական թիմին կամ կլանին չի պատկանում: Իսկ ժողովրդի «ծառաները»՝ երկրի իսկական տերերը, էլ ավելի են հարստանում ու հղփանում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում ու իրենց դեմ խոսողների դեմ պայքարում զանազան միջոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել