Բաղրամյան պողոտայում օրեր շարունակած անցկացված բողոքի ակցիայի հաջողության գրավականը միասնությունն էր, երբ բոլորը մի մարդու պես, կազմակերպված ձևով առաջ էին տանում իրենց պահանջները: Ու շարժումը մարեց էն պահից, երբ սկսեցին ձևավորվել մանրումիջին խմբեր, որոնցից յուրաքանչյուրն իր առանձին օրակարգն ու նպատակն ուներ:
Երեկ 50 հոգով «Ոչ թալանին»-ն էր ամեն խաչմերուկին 10 րոպեանոց նստացույց անում ու ջրցան պահանջում, էսօր էլ Սանասարյանն ու Անդրեասն են 20 հոգով «հուժկու երթ» անցկացնում դեպի ՀՀԿ գրասենյակ՝ նամակ փոխանցելու: 
Ու ոչ մի խմբավորման մեջ էն վճռական երիտասարդյությունը չկա, հոգնած դեմքեր են, որոնց մի մասը քաղաքական վերակենդանցման հույս ա փայփայում սրտի խորքում, մյուս խմբավորման դեպքում էլ գրանցած հաջողությունն ա վզներով ընկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել