Իրանը համաձայնության է եկել վեցնյակի հետ: Դա շատ կարևոր համաձայնություն է, որովհետև Իրանը դրանով դուրս է գալիս միջազգային ասպարեզ և դառնում է տարածաշրջանում առաջատար պետություն: Իրանի դիրքի ուժեղացումից տուժում են Թուրքիան, Ադրբեջանն առաջին հերթին և Վրաստանը: Ստեղծված իրավիճակում շահում է միայն Հայաստանը:

Տարածաշրջանում Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանը, որքան էլ որ դա զարմանալի է՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կրոնական նմանությունն Իրանի հետ: Իրանի և Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ առևտրային շահերը համընկնում են:

Երկաթգիծը եթե իրականություն է դառնում, Հայաստանն իր ապրանքների մեծ մասը կարող է արտահանել Իրանի միջոցով, և Լարսի անցակետում վրացիների կամայականություններն այլևս անցյալում կմնան:

Այս իրավիճակը կարող է Հայաստանը շատ ճիշտ օգտագործել, սա միջազգային ասպարեզում հզոր խաղաքարտ է Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իրանին տարածաշրջանում՝ թիկունքում, դաշնակից է պետք, իսկ որպես դաշնակից՝ Վրաստանը լավ տարբերակ չէ, իսկ Հայաստանն իդեալական է, սա հասկանում են նաև ռուսները, ովքեր չեն ցանկանում իրենց հարաբերությունները փչացնել Իրանի հետ: Այնպես որ, այս համաձայնությունը շատ բան կարող է տալ Հայաստանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել